բաղադրամասեր
-
100 գ․ բամիա
-
2 սմբուկ
-
2 կանաչ պղպեղ
-
100 գ․ կանաչ լոբի
-
2 լոլիկ
-
2 գլուխ սոխ
-
2 պճեղ սխտոր
-
1 ճ․գ․ տոմատի մածուկ
-
1 թ․գ․ աղացած կարմիր պղպեղ
-
0․5 թ․գ․ սև պղպեղ
-
ըստ ճաշակի աղ
-
կես փունջ մաղադանոս
-
3 ճ․գ․ բուսայուղ
քայլ առ քայլ
քայլեր
1
արված է
|
սմբուկը լվանալ, կեղևը զեբրաձև մաքրել, կտրտել կիսալուսնաձև, վրան աղ ցանել և մոտ 15 րոպե թողնել, որ ջուրը դուս գա |
2
արված է
|
այնուհետև սմբուկը լվանալ և տապակիել բուսայուղի մեջ |
3
արված է
|
պղպեղը կտրտել սմբուկի չափով, իսկ սոխը կիսալուսնաձև կտրտել |
4
արված է
|
սխտորը մանր կտրտել |
5
արված է
|
բամիան և լոբին լվանալ, կտրտել՝ բաժանելով 2 սմ երկարության կտորների |
6
արված է
|
լոլիկը լվանալ, կեղևազրկել, մանր կտրտել |
7
արված է
|
սմբուկը թեթևակի տապակվելուց հետո վրան ավելացնել սոխը և պղպեղը, շարունակել տապակել այնքան, որ սոխը դառնա թեթևակի ոսկեգույն |
8
արված է
|
այնուհետև բամիան և լոբին նույնպես ավելացնել թավայի մեջ |
9
արված է
|
ավելացնել նաև սխտորը, լոլիկը, տոմատի մածուկը, 1 բաժակ ջուր |
10
արված է
|
եփել մոտ քսան րոպե՝ մինչև լոբու եփվելը |
11
արված է
|
մատուցելիս ավելացնել կտրտած մաղադանոս |
12
արված է
|
բարի ախորժակ |