0 0
ծիրանի կորիզների լիկյոր

կիսվիր քո սոցիալական ցանցում

Or you can just copy and share this url

բաղադրամասեր

30 հատ ծիրանի կորիզ
1 լիտր օղի
600 գ․ շաքարավազ
100 գ․ կոնյակ

ծիրանի կորիզների լիկյոր

բաղադրամասեր

քայլ առ քայլ

կիսվել

քայլեր

1
արված է

եթե ունեք թարմ ծիրանի կորիզներ, ապա վրայից պետք չէ հեռացնել մրգի մնացորդները։
պատրաստելու համար օգտագործում ենք 20 չմաքրված կորիզ և 10 կորիզի միջուկ, կարելի է ավելացնել նաև մի քանի դեղձի կորիզ

2
արված է

կորիզները լցնում ենք ապակե բանկայի մեջ, վրան ավելացնում օղին և շաքարավազը

3
արված է

բանկան փակում ենք կափարիչով և դնում արևոտ տեղ (այդպես պետք է մնա 3-4 ամիս )

4
արված է

բանկան ժամանակ առ ժամանակ թափահարելով խառնում ենք

5
արված է

3-4 ամիս անց լիկյորը քամում ենք` անցկացնելով թանզիֆով (մառլյա)

6
արված է

այնուհետև լիկյորի վրա ավելացնում ենք կոնյակը, լավ խառնում

7
արված է

լիկյորը պատրաստ է՝ այն լցնում ենք համապատասխան շշերի մեջ և սպասում հարմար առիթի՝ վայելելու համար ՜

նախորդը
նուտելա
հաջորդը
ելակի լիմոնադ
նախորդը
նուտելա
հաջորդը
ելակի լիմոնադ

ավելացնել մեկնաբանություն