0 0

կիսվիր քո սոցիալական ցանցում

Or you can just copy and share this url

բաղադրամասեր

նշել չափաբաժինը
1 հավի կրծքամիս
0․5 թ․գ օրեգանո
1 թ․գ․ չորացրած ռեհան
1 թ․գ․ մշկընկույզ
1 թ․գ․․ պապրիկա
1 պճեղ սխտոր
1․5 ճ․գ․ ձիթապտղի յուղ
0․5 բաժակ բրինձ
1․թ․գ․ քարրի
ըստ ճաշակի աղ
ըստ ճաշակի սև պղպեղ
հավի սթեյք բրնձով

հավի սթեյք բրնձով

հատկություններ։
  • մսային

բաղադրամասեր

քայլ առ քայլ

կիսվել

սթեյք կրծքամիս բրինձ

քայլեր

1
արված է

հանում ենք հավի կրծքամսի կաշին և ոսկորները, լվանում, մեջտեղից բաժանում երկու մասի, չորացնում խոհանոցային անձեռոցիկով

2
արված է

այնուհետև կրծքամսի վրա դանակով լայնակի կտրվածքներ ենք անում

3
արված է

մշկընկույզը, օրեգանոն, չորացրած ռեհանը, պապրիկան, սև պղպեղը, աղը, ճզմած սխտորը և ձիթապտղի յուղը խառնում ենք ամանի մեջ

4
արված է

հավի կրծքամիսը երկու կողմից պատում ենք ստացված սոուսով

5
արված է

կրծքամսի կտրվածքների մեջ նույնպես քսում ենք սոուս

6
արված է

այդպես թողնում ենք մոտ 15 րոպե

7
արված է

այնուհետև գազօջախի վրա տաքացնում ենք թավան, հավի կրծքամիսը դնում ենք թավայի մեջ և միջին կրակի վրա եփում երկու կողմից մոտ քսանհինգ րոպե

8
արված է

մինչ հավի միսը կպատրաստվի կաթսայի մեջ 1։2 հարաբերակցությամ եփում ենք բրինձը ջրով

9
արված է

եռալուց հետո ավելացնում ենք քարրի և աղ

10
արված է

երբ բրինձը և կրծքամիս պատրաստ լինեն, կարող ենք մատուցել

նախորդը
ազնվամորիով պիրոգ
հաջորդը
բազուկով և ոսպով աղցան
նախորդը
ազնվամորիով պիրոգ
հաջորդը
բազուկով և ոսպով աղցան

ավելացնել մեկնաբանություն