0 0
հնդկաձավարով ռագու

կիսվիր քո սոցիալական ցանցում

Or you can just copy and share this url

բաղադրամասեր

նշել չափաբաժինը
500 գ․ հնդկաձավար
300 գ․ գազար
2 ճյուղ նեխուր
2 պճեղ սխտոր
2 գլուխ սոխ
2 ճ․գ․ տոմատի մածուկ
400 գ․ պահածոյացված լոլիկ
1 պտղունց ուրց
1 ճ․գ․ բալզամիկ քացախ
2 ճ․գ․ ձիթապտղի յուղ
ըստ ճաշակի աղ
ըստ ճաշակի սև պղպեղ

հնդկաձավարով ռագու

հատկություններ։
  • վեգան

բաղադրամասեր

քայլ առ քայլ

կիսվել

բալզամիկ լոլիկ նեխուր պոմիդոր

քայլեր

1
արված է

մաքրել և լվանալ բանջարեղենը

2
արված է

գազարը և նեխուրը կտրտել ոչ մեծ, իսկ սոխը՝ մանր կտորներով, սխտորը ճզմել

3
արված է

միջին կրակի վրա տաքացնել խորը թավան կամ կաթսան, լցնել բուսայուղը, գազարը, նեխուրը և սոխը, կափարիչը փակ վիճակում տապակել հինգ րոպե

4
արված է

ավելացնել ուրցը և սխտորը, տապակել 1-2 րոպե, այնուհետև ավելացնել տոմատի մածուկը՝ անընդհատ խառնելով

5
արված է

հնդկաձավարը լվանալ, ավելացնել տապակվող բանջարեղենի վրա, խառնել

6
արված է

այնուհետև ավելացնել պահածոյացված լոլիկը և հյութի հետ միասին
ավելացնել ևս 1 լ ջուր

7
արված է

կրակը ուժեղացնել , հասցնել եռման, որից հետո կրակ մի փոքր թուլացնել, եփել ևս 15-20 րոպե՝ մինչև հնդկաձավարի պատրաստ լինելը

8
արված է

ավելացնել բալզամիկ սոուսը, աղը, պղպեղը

9
արված է

ռագուն պատրաստ է

10
արված է

եթե ցանկանում եք սառեցնել, ապա հերմետիկ տարայում կամ տոպրակում սառեցված կարող եք պահել մինչև երկու ամիս

նախորդը
վեգանական կեսար
հաջորդը
դդմիկի գրիլ սխտորով և խոտաբույսերով
նախորդը
վեգանական կեսար
հաջորդը
դդմիկի գրիլ սխտորով և խոտաբույսերով

ավելացնել մեկնաբանություն