բաղադրամասեր
-
կոտլետ
-
700 գ․ տավարի միս
-
1 գլուխ սոխ
-
100 գ․ մածուն
-
1 ճ․գ․ քունջութ
-
1 թ․գ․ սև պղպեղ
-
1 թ․գ․ աղացած կարմիր պղպեղ
-
1 թ․գ․ չորացրած ռեհան
-
1 թ․գ․ ռոզմարին
-
1 թ․գ․ չորացած անանուխ
-
1 ձու
-
պաքսիմատ
-
տապակելու համար բուսայուղ
-
բուրգեր
-
բուրգերի համար նախատեսված կլոր հաց
-
200 գ․ պանիր չեդեռ
-
3 լոլիկ
-
1/2 կապ հազար
-
1 կարմիր սոխ
-
3 թթու վարունգ
քայլ առ քայլ
քայլեր
1
արված է
|
աղացած մսի վրա ավելացնել աղացած կամ մանր կտրտած սոխը, չորացրած կանաչիները, համեմունքները, ձուն և մածունը, լավ խառնել |
2
արված է
|
ստացված խճողակը 15 րոպե թողնել սառնարանում, որպեսզի համերը լավ միախառնվեն |
3
արված է
|
այնուհետև խճաղակից պատրաստել կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել նախորոք տաքացված ձեթի մեջ |
4
արված է
|
այժմ պատրաստում ենք բուրգերը |
5
արված է
|
բուրգերի հացը լայնակի կտրել, սոխը կտրտել օղակաձև, լոլիկը և վարունգը՝ կլորավուն, իսկ պանիրը՝ բարակ քառակուսի կտորներով |
6
արված է
|
եթե ունենք տնական պատրաստված մայոնեզ, ապա քսում ենք հացի ներքևի շերտի վրա, այնուհետև տեղադրում ենք մարոլի կտրտած տերևները, սոխը, լոլիկը, կոտլետը, պանիրը, թթու վարունգը և ծածկում ենք հացի երկրորդ շերտով |
7
արված է
|
տնական համեղ բուրգերը պատրաստ է, բարի ախորժակ |