բաղադրամասեր
-
1 սուրճի բաժակ նուշ
-
3 սուրճի բաժակ ջուր
-
0.5 թ․գ․ վանիլին
քայլ առ քայլ
քայլեր
1
արված է
|
նուշը լվանում ենք, վրան ջուր ենք լցնում, այնպես, որ ծածկի նուշը, այդպես թողնում ենք 2-3 ժամ |
2
արված է
|
3 ժամ անց, երբ նուշի կեղևը փափկում է, մաքրում ենք այն |
3
արված է
|
մաքրած նուշը լցնում ենք բլենդերի մեջ, վրան ավելացնում ենք 3 սուրճի բաժակ ջուրը, վանիլինը, և հարում ենք մի քանի րոպե |
4
արված է
|
ստանում ենք ձյունաճերմակ նշի կաթը․ որպեսզի այն ավելի նուրբ համ ունենա, կարող ենք անցկացնել թանզիֆի (մառլյա) միջով |
5
արված է
|
կաթը կարող ենք սառնարանում պահել առավելագույնը երեք օր |