0 0

կիսվիր քո սոցիալական ցանցում

Or you can just copy and share this url

բաղադրամասեր

նշել չափաբաժինը
1 բաժակ սիսեռ
1 հատ (միջին չափի) գլուխ սոխ
1 հատ (միջին չափի) գազար
2 հատ (միջին չափի) լոլիկ
3 պճեղ սխտոր
2 հատ (միջին չափի) կարտոֆիլ
1 հատ դափնու տերև
1 թ․գ (չորացրած) ուրց
1 թ․գ․ (չորացրած) ռեհան
1 ճ․գ․ արևածաղկի ձեթ
1 պտղունց աղ
1 պտղունց սև պղպեղ
2 փունջ մաղադանոս
սիսեռով և բանջարեղենով ապուր

սիսեռով և բանջարեղենով ապուր

բանջարեղենային ապուր, որ կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը իր գունեղ տեսքով և յուրահատուկ համով։ Նուշը կարելի է փոխարինել նաև ոլոռով կամ լոբով

հատկություններ։
  • վեգան

բաղադրամասեր

քայլ առ քայլ

կիսվել

գազար կարտոֆիլ

քայլեր

1
արված է

երկու բաժակ ջրով լցված կաթսայի մեջ խաշել սիսեռը

2
արված է

սոխը և գազարը մանր կտրտել

3
արված է

մեծ կաթսայի մեջ տաքացնել ձեթը, այնուհետև ավելացնել կտրտած սոխը և գազարը։ Տապակել մինչև սոխի ոսկեգույն դառնալը

4
արված է

լոլիկը բարակ շերտերով կիսալուսնաձև կտրտել, իսկ սխտորը ճզմել, ավելացնել սոխով կաթսայի մեջ և տապակել ևս հինգ րոպե

5
արված է

կարտոֆիլը խորանարդաձև կտրտել և ավելացնել կաթսայի մեջ

6
արված է

կաթսայի մեջ լցնել ջուրը այնպես, որ վերջինս 2-3 սմ բարձր լինի բանջարեղենի զանգվածից

7
արված է

կաթսայի մեջ ավելացնել նաև դափնու տերևը, ուրցը, ռեհանը և եփել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը

8
արված է

երբ կարտոֆիլը եփվի, ավելացնել նաև սիսեռը, աղը, պղպեղը և մանր կտրտած մաղադանոսը

9
արված է

Ապուրը պատրաստ է

նախորդը
բրուսկետա ավոկադոյով և սնկով
հաջորդը
արագ պաստա լոլիկի սոուսով
նախորդը
բրուսկետա ավոկադոյով և սնկով
հաջորդը
արագ պաստա լոլիկի սոուսով

ավելացնել մեկնաբանություն