0 0

կիսվիր քո սոցիալական ցանցում

Or you can just copy and share this url

բաղադրամասեր

նշել չափաբաժինը
1 տուփ պաստա
2 փունջ սպանախ
300 գ․ դդում
1 հատ (միջին չափի) գլուխ սոխ
3 պճեղ սխտոր
1/2 բաժակ հնդկաձավար
1 թ․գ․ քիմիոն
1 թ․գ (աղացած) համեմի սերմ
1 ճ․գ․ արևածաղկի ձեթ
1 պտղունց աղ
1 պտղունց սև պղպեղ
ըստ ցանկության մաղադանոս
պաստա դդմով և սպանախով

պաստա դդմով և սպանախով

դդումը և սպանախը ավելացնելով պաստային՝ կստանախ համեղ, և օգտակար ուտեստ՝ հատկապես եթե պաստան պատրաստված է ցորենի ամբողջահատիկի ալյուրից

հատկություններ։
  • բուսակերական

բաղադրամասեր

քայլ առ քայլ

կիսվել

դդում հնդկաձավար

քայլեր

1
արված է

եփել պաստան ըստ տուփի վրա նշված հրահանգների

2
արված է

միևնույն ժամանակ առանձին կաթսայում եփել հնդկաձավարը

3
արված է

այդ ընթացքում փոքր, խորանարդաձև կտրտել դդումը, մանր կտրտել սոխը, ճզմել սխտորը

4
արված է

մեծ թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել քիմիոնը, համեմի սերմը և սոխը, տապակել մինչև սոխի ոսկեգույն դառնալը

5
արված է

թավայի մեջ ավելացնել սխտորը և տապակել ևս 2 րոպե

6
արված է

ավելացնել դդումը, տապակել ևս 3-4 րոպե, այնուհետև մի փոքր ջուր ավելացնել, կափարիչով փակել և եփել մինչև դդումը կփափկի

7
արված է

այնուհետև ավելացնել սպանախը, եփված հնդկաձավարը, աղը և պղպեղը։ Փակել կափարիչով և եփել ևս մեկ րոպե

8
արված է

թավայի մեջ ավելացնել պաստան, խառնել, անջատել կրակը և փակ կափարիչով թողնել հինգ րոպե։

9
արված է

Մատուցելիս ավելացնել կտրտած կանաչի

նախորդը
արագ պաստա լոլիկի սոուսով
հաջորդը
աղցան սև բրնձով և ավոկադոյով
նախորդը
արագ պաստա լոլիկի սոուսով
հաջորդը
աղցան սև բրնձով և ավոկադոյով

ավելացնել մեկնաբանություն