0 0

կիսվիր քո սոցիալական ցանցում

Or you can just copy and share this url

բաղադրամասեր

նշել չափաբաժինը
0.5 կգ տավարի միս
1 միջին չափի կաղամբ
1 սուրճի բաժակ բրինձ
0.5 փունջ համեմ
2 գլուխ սոխ
2 ճ․գ․ տոմատի մածուկ
1 թ․գ․ ռոզմարին
1 թ․գ․ աղացած կարմիր պղպեղ
0.5 թ․գ․ սև պղպեղ
1 թ․գ․ չորացրած ռեհան
1 թ․գ․ աղ
3 դափնու տերև
2 ճ․գ․ բուսայուղ
50 գ․ սերուցքային կարագ
ջավախքի տոլմա

ջավախքի տոլմա

հատկություններ։
  • մսային

բաղադրամասեր

քայլ առ քայլ

կիսվել

տոլմա տավարի միս

քայլեր

1
արված է

նախ հանում ենք կաղամբի միջուկը, այնուհետև թեթևակի խաշում եռացող աղաջրում՝ այնպես որ տերևները շատ չփափկեն

2
արված է

միսը աղում ենք , եթե այն յուղալի չէ՝ 50 գ կարագ ենք ավելացնում

3
արված է

կանաչին և 1 սոխը մանր կտրտում ենք, ավելացնում մսին

4
արված է

չորացրած ռեհանն ու ռոզմարինը փշրում ենք, նույնպես ավելացնում մսին

5
արված է

ավելացնում ենք նաև աղը, սև և կարմիր պղպեղները

6
արված է

միսը լավ խառնում ենք ձեռքով

7
արված է

եթե միսը շատ պինդ է՝ ավելացնում ենք կես բաժակ գոլ ջուր

8
արված է

կաթսայի տակ դնում ենք տոմլան փաթաթելու համար ոչ պիտանի կաղամբի տերևները, այնպես, որ կաթսայի ողջ հատակը ծածկվի

9
արված է

եթե կաղամբի տերևները մեծ են, բաժանում ենք երկու մասի

10
արված է

սկսում ենք փաթաթել տոլման․ կարող ենք տոլմայի մի ծայրը բաց թողնել

11
արված է

կաթսայում մեկ շերտ տոլմա շարելուց հետո շերտի վրա դնում ենք 2-3 դափնու տերև, այնուհետև դնում ենք հաջորդ շերտը

12
արված է

երբ ավարտում ենք տոլման փաթաթելը, պատրաստում ենք սոխեռած 1 սոխով և 2 ճ․գ․ ձեթով

13
արված է

երբ սոխը դառնում է ոսկեգույն, ավելացնում ենք կես բաժակ ջրի մեջ բացված տոմատի մածուկը, կրակի վրա թողնում ենք ևս մի քանի րոպե, այնուհետև անջատում ենք

14
արված է

տոմատով սոխեռածը լցնում ենք տոլմայի վրա, այնուհետև լցնում ենք սառը ջուր մինչև տոլմայի ծածկվելը

15
արված է

տոլմայի վրա դնում ենք շրջած ափսե, կափարիչը փակում և դնում կրակին

16
արված է

եռալուց հետո կրակը թուլացնում ենք և եփում մեկ ժամ

17
արված է

տոլման պատրաստ է մատուցման

նախորդը
աղցան նեխուրով և ամսական բողկով
հաջորդը
նշի կաթ
նախորդը
աղցան նեխուրով և ամսական բողկով
հաջորդը
նշի կաթ

ավելացնել մեկնաբանություն