բաղադրամասեր
-
4 սմբուկ
-
4 լոլիկ
-
100 գ․ ֆետա
-
1 գլուխ սոխ
-
4 պճեղ սխտոր
-
ըստ ճաշակի սև պղպեղ
-
ըստ ճաշակի աղ
-
1 ճ․գ․ տոմատի մածուկ
-
2 ճ․գ․ բուսայուղ
-
1 ճյուղ ռեհան
քայլ առ քայլ
քայլեր
1
արված է
|
սմբուկը լվանալ, երկայնքով բաժանել երկու մասի, 30 ր-ով դնել աղաջրի մեջ |
2
արված է
|
աղաջրից հանելուց հետո միջուկի հատվածում կտրվածքներ անել այնպես, որ կեղևը չվնասվի, լցնել աղ, պղպեղ, տարածել միջուկի վրա, այնուհետև վրձինով բուսայուղ քսել |
3
արված է
|
միջուկը դեպի ներքև շարել թավայի մեջ և 1 ժամով դնել 18 աստիճան տաքացված ջեռոցի մեջ |
4
արված է
|
մինչ սմբուկը ջեռոցում է՝ պատրաստել միջուկը, որի համար սոխը, սխտորը մանր կտրտել և տապակել 1 ճ․գ․ բուսայուղով |
5
արված է
|
երբ սոխը դառնա ոսկեգույն, ավելացնել 1 սուրճի բաժակ ջրով բացված տոմատի մածուկը |
6
արված է
|
լոլիկը կեղևահան անել, ավելացնել տապակվող սոխին, եփել ևս 15 րոպե, վերջում ավելացնել կտրտած ռեհանը |
7
արված է
|
սմբուկը պատրաստ լինելուց հետո շրջել, գդալի օգնությամբ միջուկը դեպի եզրեր բերել, որպեսզի մեջտեղում կարողանանք լցնել միջուկը |
8
արված է
|
միջուկը լցնելուց հետո ավելացնել փշրած ֆետան, ևս մի շերտ միջուկ |
9
արված է
|
լցոնված սմբուկը 10 րոպեով դնել ջեռոցի մեջ |
10
արված է
|
ուտեստը պատրաստ է վայելելու համար․ մատուցելիս զարդարել կտրտած կանաչիներով |