բաղադրամասեր
-
0.5 կգ տավարի միս
-
1 միջին չափի կաղամբ
-
1 սուրճի բաժակ բրինձ
-
0.5 փունջ համեմ
-
2 գլուխ սոխ
-
2 ճ․գ․ տոմատի մածուկ
-
1 թ․գ․ ռոզմարին
-
1 թ․գ․ աղացած կարմիր պղպեղ
-
0.5 թ․գ․ սև պղպեղ
-
1 թ․գ․ չորացրած ռեհան
-
1 թ․գ․ աղ
-
3 դափնու տերև
-
2 ճ․գ․ բուսայուղ
-
50 գ․ սերուցքային կարագ
քայլ առ քայլ
քայլեր
1
արված է
|
նախ հանում ենք կաղամբի միջուկը, այնուհետև թեթևակի խաշում եռացող աղաջրում՝ այնպես որ տերևները շատ չփափկեն |
2
արված է
|
միսը աղում ենք , եթե այն յուղալի չէ՝ 50 գ կարագ ենք ավելացնում |
3
արված է
|
բրինձը ավելացնում ենք մսին |
4
արված է
|
կանաչին և 1 սոխը մանր կտրտում ենք, ավելացնում մսին |
5
արված է
|
չորացրած ռեհանն ու ռոզմարինը փշրում ենք, նույնպես ավելացնում մսին |
6
արված է
|
ավելացնում ենք նաև աղը, սև և կարմիր պղպեղները |
7
արված է
|
միսը լավ խառնում ենք ձեռքով |
8
արված է
|
եթե միսը շատ պինդ է՝ ավելացնում ենք կես բաժակ գոլ ջուր |
9
արված է
|
կաթսայի տակ դնում ենք տոմլան փաթաթելու համար ոչ պիտանի կաղամբի տերևները, այնպես, որ կաթսայի ողջ հատակը ծածկվի |
10
արված է
|
եթե կաղամբի տերևները մեծ են, բաժանում ենք երկու մասի |
11
արված է
|
սկսում ենք փաթաթել տոլման․ կարող ենք տոլմայի մի ծայրը բաց թողնել |
12
արված է
|
կաթսայում մեկ շերտ տոլմա շարելուց հետո շերտի վրա դնում ենք 2-3 դափնու տերև, այնուհետև դնում ենք հաջորդ շերտը |
13
արված է
|
երբ ավարտում ենք տոլման փաթաթելը, պատրաստում ենք սոխեռած 1 սոխով և 2 ճ․գ․ ձեթով |
14
արված է
|
երբ սոխը դառնում է ոսկեգույն, ավելացնում ենք կես բաժակ ջրի մեջ բացված տոմատի մածուկը, կրակի վրա թողնում ենք ևս մի քանի րոպե, այնուհետև անջատում ենք |
15
արված է
|
տոմատով սոխեռածը լցնում ենք տոլմայի վրա, այնուհետև լցնում ենք սառը ջուր մինչև տոլմայի ծածկվելը |
16
արված է
|
տոլմայի վրա դնում ենք շրջած ափսե, կափարիչը փակում և դնում կրակին |
17
արված է
|
եռալուց հետո կրակը թուլացնում ենք և եփում մեկ ժամ |
18
արված է
|
տոլման պատրաստ է մատուցման |